Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
257 Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 22:25 Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Ավելի վաղ ֆրանսիական «L'Opinion» թերթը հայտնել էր, որ այսօրվա Էրդողան-Մակրոն հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդանշան է: Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։ Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։ |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
137Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
157Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
261Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
145Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
53717.04.2024, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
26917.04.2024, 18:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
21717.04.2024, 13:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
23117.04.2024, 01:00