«Կո՞ղմ եք կիսանախագահականին»․ Պետրոս Ղազարյանը՝ Հրանտ Բագրատյանին
![]() 341 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 00:29 Դուք կո՞ղմ եք կիսանախագահականին․ «Հանրային հեռուստաընկերության» եթերում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանելով Պետրոս Ղազարյանի հետևյալ հարցին, ասաց․ «Դա հետաքրքիր հարց է։ Ընդհանրապես ես կողմ եմ։ Ճիշտն ասած՝ ես կուզենայի երկու բան․ կա երկու տարբերակ՝ կա՛մ մենք անցնում ենք նախագահականի և նախագահը գործադիր ղեկավարն է և պատասխան է տալիս (էդ դեպքում նա պետք է ժողովրդի քվե ստանա-Հ․ Բ․), կամ էլ՝ այս համակարգը լավը չի, էստեղ պետք է ուժեղացնենք, և մենք մնում ենք պառլամենտական, բայց էականորեն ավելացնում ենք նախագահի լիազորությունները»։ Հարցին՝ կարո՞ղ եք իշխանությունների հետ կոնսուլտացիաներ անել այս հարցով, Հ ․ Բագրատյանը պատասխանեց․ «Այս իշխանությունը չի կարող դիմանալ, օրեցօր նա գլորվում է, արդեն հասարակ տնտեսական հարցերը չեն կարողանում լուծել»։ Հրանտ Բագրատյանը նշեց, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան և դա անցկացնի Փաշինյանը, ապա կկեղծվեն ընտրությունները․ «Նա թույլ չի տա նորմալ ընտրություններ անցկացնեն»,- համոզմունք հայտնեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
