Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է
241
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 10:30

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան և Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եև աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: