Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հայտարարություններով միայն գործող գեներալակույտի տեղը աղբանոցն է». Հայկ Մարտիրոսյան

«Հայտարարություններով միայն գործող գեներալակույտի տեղը աղբանոցն է». Հայկ Մարտիրոսյան
240
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 14:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահի դրությամբ Գլխավոր Շտաբը կապիտուլիացիայի է ենթարկվել երկրորդ անգամ:
Երկրորդ անգամ սեփական անգործության, սեփական հիմարության և սեփական երկչոտության պատճառով:
Ուրիշ ոչ ոքի մի մեղադրե՛ք: Հայտարարություններով միայն գործող գեներալակույտի տեղը աղբանոցն է, ուր էլ նրան ուղարկում է շատ ավելի վճռական ու անամոթ աղբապետը:
Ոչինչ որ դրա հետ միասին աղբանոց է ուղարկվում նաև ժողովուրդն ու երկիրը: Ոչինչ որ այլևս Հայաստանում խստագույն բռնատիրություն է լինելու: Բոլորս էլ արժանի ենք դրան: Մենք ենք հոժար և համաձայն եղել դրան, մենք էլ դա ստանում ենք:
Դեռևս ամեն ինչ չէ կորսված սակայն: Դեռ չի մեռել հույսը, որ մինչ այս պահը իրեն ամենաանհեթեթ ու ամենաանվճռական կերպով պահած գեներալիտետը վերջապես կհիշի, որ զինվորական է և որ պարտք ունի ապահովելու երկրի անվտանգությունը»: