«Վճռական պահին հապաղելն ամենամեծ արկածախնդրությունը կլինի». Անուշավան Դանիելյան
![]() 269 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 12:50 Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել-չստորագրելով պայմանավորված մեր ոգևորությունները շարժման համար կարող են արծրունյան հաղթանակների դեր կատարել։ Մեծ հաշվով, եթե «Հայրենիքի փրկության շարժման» ելքը կախված պետք է լինի նախագահի ստորագրությունից, այլ ոչ թե շարժման քայլերի հստակ հաջորդականությունից, դա նշանակում է, որ շարժումը սխալ ճանապարհով է գնում, կամ որ ավելի վատ՝ շարժումը չի տեսնում կամ ընդհանրապես չունի, հաղթանակին հասնելու հստակ ծրագիր ու անհրաժեշտ վճռականություն։ Կարծում եմ՝ շարժման առաջնորդները գիտակցում են ողջ պատասխանատվությունը ժողովրդի ամիսներով կուտակված էներգիան պարապ չմսխելու, բանակին վճռական պահին մենակ չթողնելու (ինչպես դա արեց կապիտուլյանտը), ու որոշիչ պահին չհապաղելու կարևորությունը։ Ես միշտ դեմ եմ եղել մինջև վերջ, մանրակրկիտ չհաշվարկված ծրագրերին, առավել ևս, եթե այդ ծրագրերից է կախված ժողովրդի, երկրի, հայրենիքի համար բախտորոշ, որոշումները, որոնք կարող են ժողովրդին տանել դեպի արկածախնդրություն։ Բայց պետք է նաև գիտակցել, որ վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելն ամենամեծ արկածախնդրությունը կլինի, ու մեր բոլորիս հերթական պարտության պատճառը՝ իր աղետալի հետևանքներով, անդառնալի կորուստներով, ժողովրդի համար իր ապագայի նկատմամբ խորը հիասթափությամբ ու երկարատև անորոշությամբ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
