«Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց իմ դուրը չի գալիս այս քննարկման մթնոլորտը»․ Հովհաննես Իգիթյան
![]() 224 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 13:40 Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց իմ դուրը չի գալիս այս քննարկման մթնոլորտը, հարցի էությունը, այս բոլոր հայտարարությունները՝ թե՛ իմ գործընկերների կողմից, թե՛՝ ձեր։ Ես այսպես չէի պատկերացնում ԲԴԽ նախագահի կողմից դատավորի թեկնածությունը ներկայացնելը և մեր քննարկումները»։ Իգիթյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք էր մտածել դատական իշխանության կորցրած համբավը միասին վերականգնելու մասին։ «Դատական իշխանությունը քաղաքական ոլորտից պետք է բերեինք իրավական ոլորտ»,- ասաց Իգիթյանը։ «Ես եկել եմ այստեղ ընդամենը իմ գործընկերներին ԱԺ-ին ներկայացնելու, որ ընտրություն կատարվի։ Ես իրավասու չեմ թելադրել կամ խորհուրդ տալ ԱԺ-ին՝ ինձ ինչ հարցեր տա»,- նշեց ԲԴԽ նախագահը։ Մանրամասները տեսանյութում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
