Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո

Մարտունու վարելահողերի 15 հազար հեկտարից ավելին մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո
373
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 20:50

Արցախի Մարտունու շրջանի գյուղատնտեսության ոլորտն ունի մեծ կորուստներ: Այս մասին, Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթի փոխանցմամբ, տեղեկացնում է շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժինը՝ նշելով, որ պատերազմից հետո Մարտունու վերահսկողությունից դուրս են մնացել զգալի չափով վարելահողեր, այգիներ, դաշտեր:

«Մինչ պատերազմական գործողությունների սկսվելը, շրջանի առկա 27133.1հա վարելահողերից մշակության տակ էր դրված և օգտագործվում էր 22015հա: 5118.1հա տարբեր պատճառներով չէր օգտագործվում: Հիմնականում չէին օգտագործվում գյուղամերձ տարածքները, որի պատճառն էր անասունների բարձիթողի վիճակը, ինչի արդյունքում զգալի մեծ վնաս էին հասցվում ցանքատարածքներին, գյուղտեխնիկայի և դաշտամիջյան ճանապարհների բացակայությունը, հողերի թեքությունները:

Այսօրվա դրությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 15792.1հա, որից՝ 8603.8հա վարելահող, 7188.3հա ՊՊՖ, մշակված՝ 6418.48հա, պարարտացված՝ 795հա, կատարված ցանքս՝ 250հա: Այգիներից՝ խաղողայգի՝ 308.29, բերքահավաք չի իրականացվել 111.75հա տարածքում, նռան այգի՝ 230հա, բերքահավաք չի իրականացվել 118հա տարածքում, պտղատու այգի՝ 62.27հա, բերքահավաք չի իրականացվել 39.94հա տարածքում:

«Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ունեցել ենք նաև անասնագլխաքանակի լուրջ կորուստներ»,- փոխանցում է պաշտոնաթերթը: