Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ոստիկանությունը զգուշացնում է հանրահավաքի ժամանակ հնարավոր սադրանքների մասին

Ոստիկանությունը զգուշացնում է հանրահավաքի ժամանակ հնարավոր սադրանքների մասին
224
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 15:40

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։
Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։