Շուշիում պղծել և քանդել են Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
![]() 500 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 23:50 Ադրբեջանցի զինվորականները շարունակում են պղծել հայկական հուշարձաններն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները քանդում են Հովհաննես (Իվան) Թևոսյանի հուշարձանը, հայտնում է Sputnik-Արմենիան: Նշենք, որ Թեւոսյանը ծնվել է Շուշի քաղաքում՝ դերձակ-արհեստավորի ընտանիքում: Մի քանի տարի անց ընտանիքը փախել է Շուշիից եւ բնակություն հաստատել Բաքվում: Նա Բաքվում ավարտել է ուղղափառ ծխական դպրոցը եւ եռամյա առեւտրի դպրոցը: Ավարտելուց հետո աշխատել է Վոլգա-Բաքվի նավթային ընկերությունում՝ որպես գործավար, հաշվետար եւ հաշվապահի օգնական: Միաժամանակ երեկոները սովորել է գիմնազիայում: 1948-1949 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: 1949-1956 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ 1950-1953 թվականներին՝ ԽՍՀՄ սեւ մետալուրգիայի նախարար: 1956 թվականից մինչ մահը եղել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան: Նշենք, որ սա հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէ: 2020-ի նոյեմբերին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին Շուշիի Կանաչ մատուռի գմբեթն ու զանգակատունը: Նոյեմբերի 16-ին պղծել ու մասամբ ավերել էին Մեխակավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դրա վրա տեղադրված խաչը քանդել էին: Պղծվել էր նաեւ Վազգեն Սարգսյանի հուշարձանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
