Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել՝ ԲԴԽ նախագահի «ինադու». «Հրապարակ»
![]() 268 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 09:25 «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։ Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջև: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկեցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ ԱԺ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին: Ընտրությանը իշխող խմբակցությունը չմասնակցեց։ Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկախությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում Վճռաբեկ դատարանի կազմը։ Այս իշխանությունների կողմից պետական ինստիտուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսևորումներ է ստանում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
