Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ազիզ Թամոյանը հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Ազիզ Թամոյանը հետմահու պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
512
Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 19:45

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը: