Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ներկայացրե՛ք Տավուշում ռուսական կողմի ներկայության դրդապատճառները». Տ. Աբրահամյան

«Ներկայացրե՛ք Տավուշում ռուսական կողմի ներկայության դրդապատճառները». Տ. Աբրահամյան
271
Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 18:25

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք։
Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները։
Թե՞ որևէ մեկը հերքում է ռուսական կողմի ներկայությունը Տավուշում։
Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. դեռ իրենց էլ կանդրադառնանք, թող չշտապեն»: