«Դեռ համարձակվո՞ւմ ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին». Գեղամ Նազարյան
![]() 303 Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 12:40 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիններին, հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։ Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշը պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։ Դու չես հասկանո՞ւմ, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու Աստվածատուր պարգևն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլևս ծպտուն չհանես»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
