«Վստահ եմ՝ ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ»․ Հրաչյա Հակոբյան
![]() 330 Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 21:45 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԳՇ պետի աղմկահարույց հայտարարությանը և «ռազմական հեղաշրջման փորձ»-ին: «Երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որի մասին հայտնել էր 3-րդ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը: Հարցին, թե ինքը լսե՞լ է այդ ձայնագրությունները, Հակոբյանը պատասխանել է. «Չէ՛, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի...: Միքայել Մինասյանի որևէ հայտարարություն չի կարող կանխել, որ ԱԱԾ-ն կամ իրավապահները որևէ բան չհրապարակեն, ուղղակի դեռ ժամանակը չէ հրապարակելու։ Թե ինչ ձայնագրության մասին է խոսում Միքայել Մինասյանը, ինքը գիտի»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
