«Ես պիտի աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա». Հասմիկ Պապյան
![]() 289 Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 22:05 «Պատերազմի դաժան հարվածները մեզ պիտի սթափեցնեին, հիմնականում կառավարությանը, և պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկվեին այս վիճակից դուրս գալու համար։ Ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ըստ նրա՝ հետպատերազմական Հայաստանում իրական, իրատեսական գրեթե ոչինչ չի արվում և տարբեր բողոքի ակցիաները ոչ մի արդյունք չեն տա. «Սա հարցի լուծման ձև չէ։ Իհարկե, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և պարտության խորհրդանիշը, պարտության սիմվոլը պիտի հեռանա, որպեսզի մենք սկսենք նոր էջից»,- ասել է Պապյանը: Հարցին, թե այսինքն՝ Փաշինյանը արտահերթ ընտրություններում չպիտի՞ առաջադրի իր թեկնածությունը, Պապյանը պատասխանել է. «Այո։ Ես պիտի խնդրեմ, աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, երգչուհի, քաղաքացի, որ նա հեռանա»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
