«Ով խոսի ռազմական հեղաշրջման մասին, Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չունի խոսելու». Արամ Հարությունյան
![]() 291 Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 12:40 «Ով խոսի ռազմական հեղաշրջման մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չունի խոսելու: 2008-ի փետրվարին հարթակից հրավիրում էր Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին...»,- ասուլիսի ժամանակ հայտարարում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Առաջին նախագահի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարին 21-ին Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում է, որ «Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»: Փետրվարի 22-ին Ռ. Քոչարյանը հավաքում է բանակի հրամկազմին. «Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ՝ շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն»,- տարիներ անց հարցազրույցներից մեկում ասել է Ռ. Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
