Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ուժեղ պայթյուններ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և այլ բնակավայրերում․ ԱՀ ԱԻՊԾ

Ուժեղ պայթյուններ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և այլ բնակավայրերում․ ԱՀ ԱԻՊԾ
934
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 11:15

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:
Ուժեղ պայթյուններ (գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր) են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունի քաղաքի հարակից գյուղերի տարածքներում և Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ համայնքներում:
Ժամը 11:00-ին պայթեցման աշխատանք է նախատեսվում նաև Ստեփանակերտի Իսակով փողոցում:
Տեղեկատու հեռախոսահամարներ-911,101,112: