«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Նիկոլ Փաշինյանը, ի հակառակ ՀՀ սահմանադրության և իրավական սահմանված կարգավորումների ընթացակարգի, շտապեց այսօր վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած իր որոշումը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այնինչ հանրապետության նախագահը երեկ արդեն հայտարարել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու առաջարկով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը իրավունքի ուժով դեռ հաստատված չէ, այլ վիճարկելի է:
Այս բարդագույն իրավիճակում «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը՝ առաջնորդվել պետական բարձրագույն արժեքներով, ճգնաժամը հաղթահարել միմիայն սահմանադրական և իրավական ճանապարհով: Օնիկ Գասպարյանն առայժմ հեռանում է՝ չսրելով իրավիճակը, դիմելով վարչական դատարան՝ իբրև օրինահարգ և հայրենանվեր, արժանապատիվ քաղաքացի: Ակներև դարձավ, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի և անձնիշխանության հաստատման դեմ ամուր կանգնած են մեր Զինված ուժերը՝ հանձին գլխավոր շտաբի և մեր ողջ սպայական կազմի, զինվորականների, որոնք անսակարկելի առաքելություն ունեն ապահովելու հայոց պետականության և քաղաքացիների անվտանգությունը, շարունակելով չենթարկվել հրահրումների, օտար խաղերի՝ անձնուրաց ծառայել Հայաստանին և Արցախին:
«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է, որն այլևս անհնար է առանց վարչապետի հրաժարականի, արհեստավարժների միջանկյալ կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
36517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
36417.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
42216.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
42316.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30716.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30116.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50214.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50514.11.2026, 10:42