Ե՞րբ կսկսի գործել Ստեփանակերտի օդանավակայանը. «Իրավունք»
![]() 320 Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 09:15 «Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին: Դեկտեմբերի վերջին էլ, առավել ստույգ՝ դեկտեմբերի 25-ին, «Իրավունքը» ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել էր, թե օդանավակայանը հստակ երբ կգործարկվի: Նա մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասել էր. «Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ականազերծվել է, և այն լիովին պատրաստ է բնականոն աշխատանքի: Դեռ որոշ քննարկումներ կլինեն: Երբ շահագործվի, այդ բոլոր հարցերին կտրվի պատասխան: Ամենայն հավանականությամբ, տարեսկզբին կշահագործվի, այս պահին մանր-մունր վերջնական քննարկումներ են»: Տարեսկզբից անցել է երեք ամիս, իսկ օդանավակայանի գործարկման մասին խոսք անգամ չկա: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ նախագահի նոր մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ով կցկտուր պատասխաններ տվեց. «Դեռ որոշակիություն չկա ժամկետների մասով»: -Բայց Ձեր գործընկերը պաշտոնապես ասել էր, որ ամենայն հավանականությամբ այն կգործարկվի տարեսկզբին: Հիմա ո՞րն է խնդիրը, կասե՞ք: -Անորոշ են ժամկետները, այսքանը այդ հարցով կարող եմ ասել, ոչինչ ավելին: Իսկ ահա մեր այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ ռուսական կողմը դեռ սպասում է, որ վերջնական տեսքի կբերվի կոմունիկացիաների վերագործարկմանը վերաբերող եռակողմ համաձայնագիրը: Դրա շրջանակում ռուսական կողմը ներկայացրել է նաև օդանավակայանի հարցը: Ադրբեջանը թեև փորձել է «մի փոքր» դեմ գնալ, սակայն հասկանալով, որ ռուսներն օդանավակայանի հարցն ամեն դեպքում լուծելու են, գերադասել են այն դիրքը բռնել, թե՝ ի՞նչ կա որ, համաձայն են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքներն օդանավակայանում գրեթե ավարտված են, դեռ կա մի փոքր խնդիր՝ թռիչքուղու հետ կապված, որը ևս լուծման փուլում է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
