Նժդեհի մասին Ժաննա Անդրեասյանի կարծիքն այսօր էլ նույնն է մնացել. «Հրապարակ»
![]() 273 Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 09:25 «Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ սոցցանցերում պտտվում էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցը։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։ Տեսանյութը մեծ աղմուկ առաջացրեց, անգամ Արցախ այցի ժամանակ պաստառներով նրա դեմ բողոքի ակցիա արեցին երիտասարդները։ Մեր տեղեկություններով, աղմուկի թեժ պահին Ժ․ Անդրեասյանին առաջարկել են, որ կրքերը մարելու համար հայտարարի, թե հարցազրույցը հին է, այն ժամանակ երիտասարդ էր, այսօր նույնկերպ չի մտածում, սակայն նա հրաժարվել է, թե՝ հիմա էլ եմ նույնկերպ մտածում Նժդեհի և նժդեհյան գաղափարախոսության մասին՝ ոչինչ չեմ հայտարարի։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
