«Հայաստանին սահմանադրական իշխանափոխություն է պետք»․ Նարինե Դիլբարյան
![]() 276 Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 23:30 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարսի պայմանագրի 100 ամյակի-ի նախօրեին, Արցախի տարածքներն ու Հայաստանի սահմանները հօգուտ իրենց բռնի ուժով զավթելուց և վերաձևելուց հետո Թուրքիան Էրդողանի և Չավուշօղլուի մակարդակով Հայաստանին անընդհատ սպառնալի նախազգուշացումներ և միաժամանակ խայծեր է նետում: Թուրքական ժողովուրդների հետ իրենց համաթուրքական միության ստեղծման ծրագրի շրջանակում վերջին խայծն արդեն մեզ նետվեց ԵԱՏՄ անդամ Ղրղզստանից, որտեղ Չավուշօղլուն «ներառյալ Հայաստանի» համար «բաց դռների» մասին խոսեց: Եվրոպայից Ասիա ձգվող թյուրքական ժողովուրդների առաջնորդ դարձած Թուրքիան, պարզվում է, նոր կարգախոս ունի՝ «հերի՛ք է, առա՛ջ նայենք»: Էրդողանյան Թուրքիան որոշել է պատմության մեջ հիշատակվել որպես «կայուն խաղաղության» հաստատող, իսկ այդ ընթացքում Հայաստանից արդեն զավթել է Արցախի մեծ մասը, Ադրբեջանին մխրճել մեր սահմաններից ներս՝ Սյունիքի «պատմական ադրբեջանական» հող լինելու կայուն կարգախոսով միջանցքների կառուցման ծրագրեր են իրականացնում՝ առանց հայկական կողմի հետ որևէ բան համաձայնեցնելու, ավելին՝ խախտելով իրավական որևէ ուժ չունեցող, բայց Արցախի Հանրապետության կազմաքանդման և Հայաստանի Հանրապետության ջախջախման հիմք դարձած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ընդ որում, սույն կոչով՝ «հերիք է, առաջ նայենք», ներքին հակասություններից բզկտվող, սեփական ազգային շահերի պաշտպանության ունակությունը կորցնող ներկա Հայաստանին ու նրա անկամ և նվաստացած իշխանությանը փաստորեն առաջարկում են մոռանալ ազգային անցյալը՝ Ցեղասպանությունը, Հայոց պահանջատիրությունը, Կարսը և դառնալ համաթուրքական «իրենց երազի» սեղանի փշրանքներից սնվող ազգությունը կորցրած մի միջնագավառ-պրոտեկտորատ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
