Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել է ռազմագերիների հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել է ռազմագերիների հարցը
349
Շաբաթ, 13 մարտի, 2021 թ., 20:15

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազանգ է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծել հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։