Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել». Արմեն Աշոտյան

«Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել». Արմեն Աշոտյան
143
Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 15:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Երեկ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե նրանք գնում են ընտրությունների՝ «իշխանությունը վերցնելու»:
Պատերազմից հետո հասարակության մոտ խորացել է ապատիան, դեպրեսիան և տրամադրության անկումը: Ըստ ամենայնի, պարոն Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել և բարձրացնել ժողովրդի տրամադրությունը:
Ջանքերը գնահատում եմ, բայց կատակը համարում են չստացվածներից»: