Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ցավոտ վիճակագրություն». Ռոբերտ Հայրապետյան

«Ցավոտ վիճակագրություն». Ռոբերտ Հայրապետյան
181
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 09:51

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՑԱՎՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԳՆ-ն պատերազմից միայն 4 ամիս անց հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանում գերության մեջ գտնվող առնվազն 188 ռազմագերի և քաղաքացիական անձ կա։
Խոսքը միայն այն ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին է, ում նկատմամբ ՄԻԵԴ-ը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում:
Պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանը ՄԻԵԴ ապացույցներ է ուղարկել թվով 249 ռազմագերու ու քաղաքացիական անձի մասին, որից 59 անձ, 3-ը՝ կին, արդեն վերադարձել է Հայաստան, իսկ 1 ռազմագերու դի փոխանցվել է Հայաստանին։
Արդյունքում այս պահին ունենք 188 հաստատված գերության փաստ, որոնց բոլորի նկատմամաբ ՄԻԵԴ-ն արդեն կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում։
Թե իրականում քանի ռազմագերի և քաղաքացիական անձ կա այսօր Ադրբեջանում՝ անհայտ է, ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարության ու անգործունակության շնորհիվ մնում է ապավինել ադրբեջանական մեդիահարթակներին՝ հույսով, որ գերության մեջ գտնվող անձանց մասին նոր տեսանյութեր կհրապարակվեն»։