Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանելուց հետո ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին
![]() 269 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 17:18 ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 17-ին՝ ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ՀԺ-ի տեղեկություններով՝ օդանավակայանից ոստիկանություն տեղափոխվածը Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին է՝ Տիգրան Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թվականից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելուև կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
|

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
