Պատրոն Դավիթի գործը կքննի իշխանության սրտի դատավորը. «Հրապարակ»
![]() 176 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 09:21 «Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի կալանքի գործի քննությունը նորից հայտնվել է Մնացական Մարտիրոսյանի վարույթում։ Փաստաբանները դիմել են գրավ կիրառելու միջնորդությամբ և շատ զարմացել են, երբ իմացել են, որ իշխանությունների հայտնի պատվեր կատարող Մացոն է կրկին քննելու։ Երբ հետաքրքրվել են, թե ինչու դարձյալ նույն դատավորի մոտ, բացատրել են, որ այս գործով պետական գաղտնիք հանդիսացող նյութեր կան, իսկ նման գործեր ոչ բոլոր դատավորներն իրավունք ունեն քննելու։ Երևանում ընդամենը 2 դատավոր կարող է պետական գաղտնիքի գործ քննել՝ Մնացական Մարտիրոսյանը և Մեսրոպ Մակյանը: Մենք հարց ուղղեցինք Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ քանի՞ դատավոր իրավունք ունի քննելու պետական գաղտնիք հանդիսացող գործեր։ Ասաց, որ ամբողջ Հայաստանի տարածքում 37 դատավոր իրավունք ունի գաղտնիք պարունակող գործեր քննել։ 37-ից միայն մեկն է մարզային, 36-ը Երևանում գործող դատավորներ են։ Փաստորեն, Գալստյանի փաստաբաններին խաբել են, քանի որ գործը որոշել են, որ պետք է քննի իշխանության սրտի դատավորը»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
