Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը ՀՀ-ում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով. «Ժողովուրդ»
![]() 1286 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 09:27 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։ Բայց ամենաուշագրավն այն է, որ Իրանում բենզինի մեկ լիտրի միջին գինը, մարտի 15-ի տվյալներով, կազմել է շուրջ 32 դրամ։ Ի դեպ, ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում. այստեղ բենզինի մեկ լիտրի միջին գինը մարտի 15-ին կազմել է շուրջ 10 դրամ։ Նկատենք, որ բենզինի ցածր գնով Վենեսուելային հաջորդող երկիրը Իրանն է, որտեղից Հայաստանը և՛ նախորդ, և՛ այս տարի մեծ քանակությամբ բենզին է ներկրել։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է ՊԵԿ՝ պարզելու Իրանից ներկրվող բենզինի մաքսատուրքերի մասին. առաջիկայում պարզ կդառնա իրանական բենզինի իրական գինը մաքսազերծելուց հետո։ Այստեղ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անելիք ունի, բայց, չգիտես՝ ինչու, անգործ է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16211:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
50923.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
51923.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
92222.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
64922.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
83722.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
52122.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
93122.04.2026, 00:13
