«Ավելի մեծ հարված՝ դժվար է պատկերացնել». Էդգար Ղազարյան
![]() 283 Ուրբաթ, 19 մարտի, 2021 թ., 11:18 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «ՀՀ Ազգային ժողովի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1995 թվականից ի վեր։ Մինչև 2018 թվականը, հանցավոր խուժանի մեր հանրային կյանք ներխուժելը, մշտապես կազմակերպել են միայն Ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Վերջին անգամ Ազգային ժողովի հերթական ընտրություններ կայացել են 2017 թվականի ապրիլի 2-ին։ Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի լիազորությունների սահմանադրական ժամկետը 5 տարի է, ապա այն պետք է ավարտվեր 2022 թվականի գարնանը։ Բայց այդ ժամկետում տեղի են ունեցել (և ըստ հանցավոր իշխանությունների հակասահմանադրական մտադրությունների և հայտարարության, տեղի կունենա) երկու արտահերթ ընտրություններ։ Այսինքն՝ ստացվում է, որ Ազգային ժողովի մեկ գումարման սահմանադրական ժամկետում տեղի են ունենում Ազգային ժողովի երեք ընտրություններ։ Ավելի մեծ հարված հասարակական և քաղաքական հարաբերություններին, երկրի կայունությանն ու անվտանգությանը դժվար է պատկերացնել։ Ամբողջ ազգով մենք մեզ գցել ենք կրակի մեջ՝ մի սովորական գիժ խեղկատակի պատճառով։ Մարդը, ով վաղուց պետք է իր պատիժը ստացած լիներ իր ազգակործան, դավաճանական աններելի ու պատմական հանցագործությունների համար, դեռևս նստած մեր կյանքն արատավորելու ու ապականելու վերաբերյալ միանձնյա որոշումներ է կայացնում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
