«2018թ․ ընտրություններում Նիկոլը կեղծիքներ արել է». Աղասի Ենոքյան
313
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 20:06
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հօգուտ Նիկոլի շատ է խոսվում այն, որ նա երբեք ընտրություններ չի կեղծել, դրա համար էլ նոր ընտրություններ անցկացնելու իրավունք ունի։ Ուզում եմ պնդեմ, որ 2018թ․ ընտրություններում Նիկոլը կեղծիքներ է արել, միգուցե ոչ մեծ, բայց էական, այնպիսիք, որոնք հնարավորություն տվեցին նրան հետագայում Սահմանադրությունը խախտելու և ամբողջատիրություն հաստատելու ներկա տենդենցի մեջ մտնելու։ Կուզեի քննարկել երեք դրույթ 1․ Այստեղ չեմ ուզում վիճարկել «Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները, դրա համար մեկ այլ առիթ կլինի։ Բայց եթե անգամ այս դաշինքի ստացած 70+ տոկոսը ձայները արդարացի են, Նիկոլը կարիք չուներ լրացուցիչ կեղծիքներ անելու նրա օգտին, որովհետեւ ըստ Սահմանադրության նա չէր կարող զբաղեցնել ԱԺ աթոռների 2/3-ից ավելին։ Ուրեմն նա պետք է կեղծեր հօգուտ այլ կուսակցությունների։ 2․ Ես լավ հիշում եմ 2018թ․ դեկտեմբերյան գիշերը, երբ ուղիղ եթերում հետևում էինք քվեների հաշվարկին, երբ ՀՀԿ-ն վստահորեն ընթանում էր 6 և ավելի տոկոսով։ Հանկարծ ուղիղ եթերում քվեների հաշվարկը ընդհատվեց, ավելի ուշ իմացանք, որ հանրապետականը չի հաղթահարել անցումային 5 տոկոսը, դրա փոխարեն այդ շեմը հաղթահարել էր «Լուսավոր Հայաստան»-ը։ 3․ Իմ ծանոթներից միայն մեկին գիտեմ, ով ձայն է տվել Էդմոն Մարուքյանի օգտին և այդ մեկն Էդմոն Մարուքյանն է։ Իհարկե, այստեղ բերված դատողությունները զուտ էմպիրիկ են, բավարար չեն վիճարկելու ընտրությունների արդյունքները, սակայն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի պլանը հաջողվեց այն առումով, որ նա խորհրդարանում ունեցավ ոչ միայն իր մեծամասնությունը, այլև իր փոքրամասնությունը։ Էդմոն Մարուքյանն այնպիսի հարմար բան է, որ կարելի իր կաբինետում սուրճի շուրջ պայմանավորվորվել, որ մյուս օրը Սասունը նրան ծեծի, որ մարդիկ հավատան, թե ընդդիմադիր է, որ կարելի է խնդրել ավելի սարսափելի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որ անգամ Նիկոլի կուսակցությունը չի հանդգնում, և, ի վերջո, կարելի է պահանջել, որ պաշտպանի Նիկոլի օրոք արտահերթ ընտրությունների պահանջը անգամ Էդմոն Մարուքյանին վարչապետ առաջադրելու զավեշտի գնով։ Եթե անգամ Նիկոլը հօգուտ իր կուսակցության՝ «Իմ քայլի», չէր կեղծել ընտրությունները, ապա կեղծել էր հօգուտ իր սիրելի ընդդիմության՝ ԼՀԿ-ի»: