«Այդ թալանը հեչ կապ չունի կրած պարտության հետ». Բաբկեն Պիպոյան
![]() 252 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 20:03 «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գրառումը. «Ես ավելի քան վստահ եմ, որ բանակը թալանվել է ու բարձրաստիճան զինվորականների մեծամասնությունը, մեղմ ասած, չոր աշխատավարձի հույսին չեն եղել: Բայց նույնքան էլ վստահ եմ, որ այդ թալանը, հեչ կապ չունի կրած պարտության, առավել ևս՝ «թալանչիներ, թալանչիներ» գոռացողների ընկալումների հետ: Զինվորը չի կերել այն որակի ու քանակի սնունդը, որն իր համար եղել է նախատեսված: Արդյո՞ք զինվորի ոչ լավ սնվելու հաշվին հարստացողներ չեն եղել: Իհարկե՝ եղել են: Բայց, եթե զինվորը 30 գրամ կարագի փոխարեն կերել է 15 գրամ սփրեդ կամ տավարի, բարձր որակի, թարմ մսի փոխարեն այլ սնունդ է կերել, չի նշանակում, որ մնացել է սոված: Չի նշանակում, որ այդ զինվորը «պատրաստվել» է պարտության: Նույն կերպ մի քանի վարտիք ու նասկի են պակաս ստացել, մեքենաների վազքն է եղել ավելի պակաս, քան թղթի վրա գրվել է վառելիքի ծախս ցույց տալու համար կամ, ի վերջո, զինվորի ծառայությունը կազմակերպվել է ոչ վիճակահանությամբ, այլ մի քանիսը հարստացել են, որ զինվորը ծառայի այն զորամասում, որն ավելի շատ է իր հոր սրտով: Ցանկալի կլիե՞ր, որ այս արատավոր երևույթները տեղ ունեցած չլինեին՝ իհարկե, այո՛, բայց այդ արատավոր երևույթները ոչ մի կապ չունեն պարտության հետ: Իսկ ահա միայն նկարվելու համար ձեռք բերված ՍՈւ-երն ու անկազմակերպվածություը, արատավոր երևույթները միայն դրոշակ սարքելն ու անիմաստ աղաղակելը՝ ուղիղ ունեին: 2004-ին զինվորի չկերած սնունդն ու չհագած (չստացած) կիսավարտիքը (տրուսիկ) ոչ մի կապ չունեն 2020-ի խայտառակության հետ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
