Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՀՀ նախագահը Արամ Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի հետ քննարկել է երկրում ստեղծված վիճակը

ՀՀ նախագահը Արամ Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի հետ քննարկել է երկրում ստեղծված վիճակը
231
Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 18:39

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետն ու դիրքորոշումը: