Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը. 168.am
![]() 336 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 21:30 168.am-ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ: Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով: Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը: Բազմիցս անդրադարձել ենք Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանի ծավալած «գործունեությանը»՝ նշելով, որ Գյումրիում բոլորը գիտեն, որ մարզի կադրային հարցերը լուծում է հենց Կարեն Սարուխանյանը: Գյումրիում խոսակցություններ կան, որ անգամ մարզպետ Հովհաննես Հարությունյանն է Կարեն Սարուխանյանի կադրը: Վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմից քարտ-բլանշ ունի ընդդիմախոսներին հնազանդեցնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու, ինչն էլ փաստորեն հաջողությամբ իրականացում է: Ըստ գյումրեցիների՝ Ամալյա Ադամյանի գլխին նույնպես ընդդիմադիր հայացքների համար են «սարքել», կամ միգուցե այն բանի համար, որ վերջինս ըմբոստացել է և չի ցանկացել հենց այնպես զիջել իր պաշտոնը: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ժամանակին հենց Կարեն Սարուխանյանն է կանգնած եղել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի և փոխտնօրեն Գևորգ Ալեքյանի ձերբակալությունների հետևում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
