««Դատական օրենսգրքում» արված փոփոխություններն իրավաբանությունից կիլոմետրերով հեռու են». Հ. Խուդոյան
![]() 239 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 23:42 «Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը, երևի թե, արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորին հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,- «168 ժամ»-ի եթերում հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որոնց, մասնավորապես, ընդլայնվում են ԲԴԽ-ի լիազորությունները: «Բայց ԲԴԽ-ն նախ պետք է գնահատի, որ այս գործը կարևոր է, պատասխանատու. ի՞նչ չափանիշերով է գնահատելու: Պիտի ծանոթանա գործի նյութերին, որը, ենթադրենք, բարդ, 100 հատորանոց գործ է ու գտնվում է Առաջին ատյանում, պիտի գնահատի՝ բա՞րդ է, թե՞ ոչ: Ընդ որում, ԲԴԽ-ն ամբողջական կազմով պետք է գնահատի գործի բարդությունը...: ԲԴԽ-ն այս պարագայում պետք է կատարի Առաջին ատյանի դատարանի դեր»,- ասել է նա: Փաստաբանի կարծիքով՝ իրականում այս փոփոխությունների հետևում թաքնված է այն, որ այդ բարդագույն գործերը լինելու են այն գործերը, որոնք ունենալու են քաղաքական ենթատեքստ. «Այո՛, գուցե խնդիր է, երբ առաջին օրը դատավոր դարձած անձին տալիս են քննելու պետական դավաճանության վերաբերյալ գործ: Հնարավոր է, որ այդ դատավորը պատրաստ չլինի նման գործ քննելու, բայց եթե շարժառիթն անկեղծ է, ուղղակի կարելի է ստաժով որոշել, որ դատավորը կարող է ծանր հանցագործություններ քննել 2 տարի աշխատելուց կամ որոշակի վերապատրաստում անցնելուց հետո»,- ասել է Հովհաննես Խուդոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
