Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«5000 զոհը հանուն ժամանակի եղան». Հայկ Մանասյան

«5000 զոհը հանուն ժամանակի եղան». Հայկ Մանասյան
189
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 02:12

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմը, 2016-ի ընդհատված քառօրյայի շարունակությունն էր։
Սա նույն պատերազմն էր որակական առումով։ Քանակական բաղադրիչն էր տարբեր։ 44 օր Նա չստորագրեց կապիտուլյացիան, ու Շուշին հանձնելուց 4-5 օր անց դեռ շարունակում էր խափել, թե մարտերը շարունակվում են։
Արցախցիք արդեն հրապարակում էին, որ բանը բանից անցել է, իսկ Սա դեռ շարունակում էր համառել։
Ինչի՞ն էր սպասում։
Ժամանակ էր ձգում։
5000 զոհը հանուն ժամանակի եղան։
44 օր։
Ինչի՞դ էր պետք էդ 44 օրը։ Կամ ինչքա՞ն ժամանակ էր Քեզ պետք, քա՞նի օր պակասեց։ Թե՞ հերիքեց։
Ինչի՞ն էիր սպասում, վիկինգների՞ն...
Վիկինգները գալու՞ էին արդյոք։ Կամ ի՞նչ պիտի բերեին։
Վալհալլայի մասին հավատալի՞ք պիտի բերեին ու իմաստավորեին մեր 44-օրյա պարտությունն ու մեր 5000-ը։
Միայն չասես, որ 5000 զոհով պահում էիր ժամանակին իր քվեն 5000 դրամով ծախած ժողովրդի իշխանությունը։
Բա ի՞նչն էիր պահում։
Ախր Դու էլ, մեր երկիրն էլ ընդամենը «պեշկա» էինք գեոպոլիտիկ էս շախմատային խաղատախտակին։ Նրանք եթե ընդհանուր հայտարարի էին եկել, ոչ 5000-ը, ոչ էլ 15000-ը բան չէին փոխելու։ Չէին կարող փոխել։
Բա ինչի՞ն էիր սպասում 44 օր։
Սերժ Սարգսյանի պես խոստանայիր մի բան ու խաղաղություն կնքեիր, հետո Սասնա Ծռերի պես մի բան կկազմակերպեիր, հետո Կարեն Կարապետյանին կբերեիր, հետո հրաժարական կտայիր... ու սիգտիրդ կքաշեիր կգնայիր։
Լավ, Կարեն Կարապետյանը սրտովդ չէ, Քոչարյանին կբերեիր։
Ադրբեջա՞նն ինչու Աղդամից չմտավ միանգամից Ստեփանակերտ, այլ Արազի ափը սրբելով, երկար բարակ եկավ, հասավ Շուշի։ Համ քիչ զոհ կտար, համ քիչ կկոտորեր։ Ադրբեջանն ինչու՞ կարճ չկապեց։ Քեզ ի՞նչ է, ժամանա՞կ էին տվել մտածելու, մինչև իրենք Հորադիզից կհասնեն Զանգելան։
Եթե ժամանակ էին տվել, ապա կռիվը ժամանակի համար չէր, գոնե առաջին 24 օրը կռիվն այլ բանի համար էր, հետո սկսեցիր ժամանակ շահել։
Ինչի՞ համար էր կռիվը առաջին 24 օրը։
Լավրովի պլանի տակ չստորագրելու՞...
Լավրովի պլանի տակ ստորագրելն ավելի ծանր էր, քան կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրե՞լը...
Բա եթե ծանր էր, Սերժ Սարգսյանն ինչպե՞ս էր համաձայնվել ստորագրել։
Համաձայնվել էր առերևույթ։ Այո։ Դրա համար էլ չստորագրեց։ Դրա համար էլ հրաժարականը ստորագրեց։
Դու՞ ինչու հրաժարական չստորագրեցիր...
Ուշ էր։
Գուցե իրոք ուշ էր...
Էլ չէիր հասցնի։
Թաթախվել էիր։ Խրվել էիր։
Չէիր հասցնի։
Երևի առաջին 24 օրը պայքարեցիր Լավրովի պլանը չստորագրելու համար։ Իսկ հետո, հաջորդ 20 օրը դարձյալ Լավրովի պլանը չստորագրելու համար։
Քեզ կապիտուլյանտ են ասում։
Դու էն ասա, իրո՞ք կապիտուլյանտ ես, թե այնուամենայնիվ չդիմացար ու ստորագրեցիր Լավրովի պլանը»։