Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ճշմարտություն-կանոններ՝ Արցախյան խնդրում սխալ մտքեր թույլ չտալու համար». Տարոն Սիմոնյան

«Ճշմարտություն-կանոններ՝ Արցախյան խնդրում սխալ մտքեր թույլ չտալու համար». Տարոն Սիմոնյան
254
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 00:16

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ ճշմարտություն-կանոններ՝ Արցախյան խնդրում սխալ մտքեր թույլ չտալու համար՝
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի ինքնիշխան Հանրապետության տարածք, հետևաբար՝ չկա «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ/տարածք» արտահայտություն։
Արցախի տարածքը պատկանում է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետության ինքնիշանության ներքո է եղել և/կամ պետք է վերադառնա, իսկ միջազգային հանրության համար այն շարունակում է մնալ ՎԻՃԵԼԻ տարածք, քանի դեռ վերջնականորեն չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը։ Դրա ապացույցը Մինսկի խմբի, դրա համանախագահների աշխատանքի առկայությունն է (ինչպիսին էլ որ այն լինի)։
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ժողովուրդը երբեք չի կարող անվտանգության և բարիդրացիական հարաբերությունների հույս ունենալ Ադրբեջանի հետ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել իր հայատյաց քաղաքականությունը, չի վերացրել դրա հետևանքով հայ ժողովրդին հասցված նյութական և բարոյական վնասը, չի վերադարձրել ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձնաց, և պատասխանատվության չեն ենթարկվել Արդբեջանի ռազմաքաղաքական վերնախավի այն անձինք, ովքեր կատարել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, ինչպես նաև ագրեսիա հանցագործությունը։
Հայաստանի Հանրապետությունը եղել և շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անվտանգության և նրա բնակչության բնականոն կյանքի երաշխավորը։ Մնացած հարցերը մարտավարական են ...
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անբեկանելի է, բխում է միջազգային հիմնարար (jus cogens) սկզբունքից և ուղղակի ճանապարհն է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում ամգրագրված ՄԻԱՑՄԱՆ համար։
շարունակելի»: