«Ինչպես Կիպրոսի կեսն անցավ Թուրքիային». Լուսինե Ազնաուրյանց
370
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 01:12
Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ ուղեցույց պետականության փորձ չունեցող կամ դա կորցրած ազգերի գլխին կրկես սարքելու վերաբերյալ։ Ինչպե՞ս Կիպրոսի կեսն անցավ թուրքիային։ Կիպրոսը եղել է Անգլիայի գաղութը՝ պաշտոնապես։ Որոշել է դուրս գալ գաղութի վիճակից, բոլորը ապագաղութացվել էին, ինքն էր մնացել։ Հայտնվում է սովետը ու սկսում կաթացնել միամիտ կիպրացիների ականջին, որ ոչ թե ձգտեն միանալ Հունաստանին, այլ ձգտեն անկախանալ, պարզապես անկախանալ (ծանոթ իրավիճակ է, չէ՞)։ Ու էդպես էլ ասում է. «Կօգնեմ քեզ դուրս գալ Անգլիայի տակից, եթե անկախություն ուզես, այլ ոչ թե՝ Հունաստանին միանալ, քանի որ Հունաստանին միանալը դա Հունաստանի կողմից անեկսիայի փորձ կդիտվի, միջազգային հանրությունը դա երբեք չի ընդունի, անկախացի, հետո կմիավորվես Հունաստանի հետ, կամ էլ կարաս չմիանաս, կլինես սիրուն անկախ պետություն, ՄԱԿ-ում հույների կողմից կքվեարկես, երկու ձայն կունենաք. մի ազգ, երկու պետություն, ժողովուրդդ հետո կորոշի, թե որն է ուզում» (բոլոր համընկնումները պատահական են)։ Սովետը սկսում է ՄԱԿ֊ում լրջորեն աջակցել Կիպրոսի անկախության թեմային։ Իսկ պատճառը լինում է այն, որ Կիպրոսը, լինելով Անգլիայի գաղութ, նրա տարածքն ազատորեն օգտագործվում էր ՆԱՏՕ-ի կողմից, ինչը հեչ սովետին պետք չէր, մանավանդ, որ սովետը փորձում էր ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական դաշնակից Իսրայելին վերացնել արաբների ձեռքով։ Արևմուտքը թույլ է տվել Կիպրոսի անկախացումը՝ նախատեսելով, որ ուզեն թե չուզեն, մեկ է միանալու են Հունաստանին, նաև դեռևս առաջին համաշխարհայինից հետո որոշվել էր գաղութատիրությանը վերջ տալ և անցնել դաշնակցային համագործակցությանը։ Կիպրոսն ստացել է իր անկախությունը, և ինչպես մենք կարող ենք ենթադրել, մերժել է Հունաստանին միանալու առաջարկները։ Երկիրը լցոնել է սովետական զենքով ու ռուսական ռազմական մասնագետներով ու ոգևորված սովետի աջակցությամբ ու տրված զենքով, հպարտ հայտարարել է, որ կկոտրի բոլոր նրանց ոտքերը, ովքեր Կիպրոսը մարզ են համարում։ Հունաստանը բարկացել է ու որոշել ռազմական հեղաշրջման միջոցով դա անել (Սա Հունաստանի ինքնուրույն որոշումն է եղել, բայց եթե նույնիսկ այն սխալ է եղել, միևնույն է, Կիպրոսը կորսվելու էր արևմուտքի համար, միայն թե կարող է դա ժամանակավոր լիներ)։ Կիպրոսի ղեկավարությունը որոշել է դիմադրել հույներին։ Երբ սովետը համոզվել է, որ սրանք լրիվ անադեկվատ են, սրանց հետ ինչ ուզես կարաս անես, մեր հին ծանոթ թուրքիան, լրիվ պատահական որոշել է հարձակվել Կիպրոսի վրա։ Հետաքրքիր է չէ՞, որ Անգլիայի գաղութի վրա հարձակվելու ցանկություններ նա չուներ, բայց Սովետի (ռուսաստանի) դաշնակցի վրա հարձակվելու ցանկություն թուրքիայի մոտ պարբերաբար առաջանում է ու օ հրաշք, թուրքիայի հարձակման ժամանակ սովետի (ռուսաստանի) մասնագետները "хрен его знает" թե ինչով էին զբաղված և սովետական զենքն ինչով էր զբաղված։ Կիպրացիք նահանջել են կատաստրոֆիկ արագությամբ, համարյա առանց դիմադրության։ Ուզո՞ւմ ես հասկանալ, թե ինչ է եղել Կիպրոսում, Կիպրոսը փոխի Արցախով, Հունաստանը՝ Հայաստանով, սովետը՝ ռուսաստանով ու ամենը տեղը կընկնի, ոչ մի հարց չի առաջանա։ Ու էստեղ գալիս է Կուրղինյանը, էն ժամանակ Կիպրացիք Կուրգինյանոս չեն ունեցել, որ նա ճշմարտությունն իրենց ասեր։ Սովետը համաձայնեցրել է թուրքերի հարձակումը, որովհետև եթե Կիպրոսը միանար Հունաստանին, ապա այդ տարածքը նորից կանցներ ՆԱՏՕ֊ին, անկախ էլ եթե մնար, վտանգ կար, որ մի օր ինքը կմտներ ՆԱՏՕ-ի մեջ։ Միայն Կիպրոսի բաժանումը կտար հաստատուն երաշխիք, որ տարածքը ՆԱՏՕ-ին չէր անցնի մոտակա 50-100 տարին։ Արևմուտքը թույլ է տվել թուրքիայի հարձակումը ահից, որ Կիպրոսը կանցնի սովետին ու էդտեղից ամբողջ մերձավոր արևելքը կընկնի սովետի ազդեցության տակ, հետո էլ կսկսեն Իսրայելը ռմբակոծել այդտեղից, Սաուդյան Արաբիան ռմբակոծել ու նման բաներ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Ղրիմի թեման Ղրիմը կամ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չանցնելու նպատակով է բացվել, Ինչպես ասեց Կուրգինյանը. «Եթե փաշինյանը հաղթեր, այսինքն Արցախը միանար Հայաստանին, նրանք հաջորդ օրը կմիանային ՆԱՏՕ-ին», ապա այս սցենարը շատ հավանական է նաև Ղրիմի համար, միայն թե թուրքիան գրավողի դերում չի լինի, այլ ռուսաստանից ազատագրողի, մանավանդ, որ ուկրաինացիք դրան լրիվ լուրջ հավատում են։ Համապատասխան լինքը քոմենթում»: