Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, կոմայի մեջ է»․ Գագիկ Համբարյան

«Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, կոմայի մեջ է»․ Գագիկ Համբարյան
273
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 23:28

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, կոմայի մեջ է
ԵԿՄ նախագահ, քայլիստ երեսփոխան Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մեր բանակը վիրավոր է և պետք է կանգնել մեր բանակի կողքին մինչև առողջանա...
Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էր Սասունը, երբ իր պաշտելի Նիկոլը լավ տեղյակ լինելով, որ պատերազմի չորրորդ օրվանից մենք պարտություն էինք կրում ու ռազմական գործողությունների վերաբերյալ մեզ դիտավորյալ խաբում էին, որպես ԵԿՄ նախագահ չէր պահանջում Նիկոլից դադարեցնել ռազմական գործողությունները և վերջ տալ զինվորների սպանդին...
Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, այլ կոմայի մեջ է, որի պատճառներից մեկը ոչ միայն մեր խայտառակ պարտությունն էր, այլ նաև պաշտպանության նախարարների և ԶՈՒ ԳՇ պետերի հաճախակի փոփոխություններն են, որոնց արդյունքում բանակում «շոկային» վիճակ է...
Դավաճան Նիկոլի ուժային կառույցներում, այդ թվում նաև բանակում իրականացվող կադրային քաղաքականությունն այդ ոլորտները տանում են կազմալուծման և բարոյալքման... Ու դա արվում է դիտավորյալ...
Սասո՛ւն, չերազես. պարտություն կրած, թուրքի դեմ ծնկած ու ամեն օր Իլհամի կողմից նվաստացվող Նիկոլը չի կարող մեր բանակը ոտքի հանել...»։

«Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, կոմայի մեջ է»․ Գագիկ Համբարյան
«Սասո՛ւն, մեր բանակը վիրավոր չէ, կոմայի մեջ է»․ Գագիկ Համբարյան