Իշխանականները Ուկրաինայում արված լուսանկարը ներկայացնում են՝ որպես Բաղրամյան պողոտայում արված
![]() 393 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 23:12 Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր առաջ «Հայրենիքի փրկության շարժում»-ը բացեց Բաղրամյան պողոտան: Իշխանամերձ օգտատերերը շտապեցին ֆեյսբուքյան տիրույթում լուսանկար հրապարակել, որում, իբրև թե, պատկերված էր Բաղրամյան պողոտան՝ ընդդիմության ուժերի հեռանալուց հետո: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձած նախկին բլոգեր Տարոն Չախոյանը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Խորհրդանշական լուսանկար է։ Բաղրամյան պողոտան այսօր»։ (Ավելի ուշ նա հեռացրեց գրառումը): MAMUL.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն իրականում արվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում: Այսպիսի աղտոտ փողոցներ են իրենց ետևից թողել քաղաքի տոնը նշող ուկրաինացիները: Այս կեղծ տեղեկատվությունը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: «Իշխանական ֆեյքաբարոները նորից հանրությանը ստում են, թե իբր Բաղրամյան պողոտան կեղտոտ ենք պահել: Ահա Բաղրամյան պողոտայի ամենաթարմ լուսանկարը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ հրապարակելով լուսանկար: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48



