Փաշինյանին համոզել են, բայց հիմա էլ դեմ են Ծառուկյանը, Վանեցյանը, Քոչարյանը․ «Հրապարակ»
![]() 423 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 09:44 «Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլև սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։ Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Եթե ռեյտինգայինի դեպքում մոտ 1500 թեկնածուն ջանասիրաբար մարդկանց բերելու է քվեարկության՝ աշխատելով իրենց և կուսակցության հաղթանակի համար, ապա համամասնականի դեպքում այդ ակտիվությունը չի լինելու, և մասնակցությունը կրկնակի նվազելու է, իսկ ինչքան քիչ լինի ընտրողների քանակը, այնքան մեծ է շանսը, որ իշխանությունը 50+1 կհավաքի։ Փաշինյանին կարծես հաջողվել է համոզել, հատկապես, որ վերջին օրերի մարզային «այցերի» ու զոնդաժի արդյունքում պարզել են, որ ՔՊ-ն ու վարչապետը շատ ցածր վարկանիշ ունեն, և տարբեր խոստումներով էլ նոր աջակիցներ ձեռք բերել չի ստացվում։ Բայց խաղի կանոնները փոխելու հեռանկարն ընդդիմադիրների մոտ է դժգոհություն առաջացրել։ Մեզ ասացին, որ դեմ են և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Արթուր Վանեցյանը, միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայրենիքի փրկության շարժումը հնարավոր է առաջիկայում հանրահավաքներն ակտիվացնի, և ԱԺ ընդդիմությունն էլ դեմ արտահայտվի իշխանական ԸՕ-ն անցկացնելուն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
