«Հրաժարվում եք պատասխանել իմ հարցին․ կոչ եմ անում գործընկերներիս չքվեարկել ձեր օգտին»․ Հովհաննիսյանը՝ Հայկյանցին
![]() 248 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 11:52 Այսօր ԱԺ-ում, ՎՃռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցին, ասաց․ «Դուք խոսեցիք քաղաքականության և դատական համակարգի սերտաճածության մասին։ Ուզում եմ պատմեք ձեր քաղաքական կենսագրության մասին՝ ՕԵԿ-ից մինչև ՀՀԿ և ասեք, թե ինչպես կերաշխավորեք մեզ, որպես ԱԺ պատգամավորների, որ քաղաքական կենսագրության ընթացքում ունեցած ձեր կապերը ազդեցություն չեն ունենա ձեր պաշտոնավարման վրա՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»։ Արմեն Հայկյանցը նկատեց, որ պատգամավորը լավ հարց է բարձրացրել։ «Շատ կուզեի, որ այդ և նմանատիպ հարցերը լինեին առաջին փուլի ընթացակարգային քայլերի ընթացքում։ Երկրորդ փուլում կանոնակարգ սահմանադրական օրենքը նման քայլ չի նախատեսում և, պատասխանելով հարցին, կհակասեմ իմ դիրքորոշմանը»,- ասաց նա։ «Այսպիսով, դուք հրաժարվում եք պատասխանել իմ հարցին, հետևաբար կոչ եմ անում ԱԺ իմ գործընկերներին ձեր օգտին չքվեարկել»,- հայտարարեց Հովհաննիսյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
