Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ԱԺ-ում քննարկվեց պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը

ԱԺ-ում քննարկվեց պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը
274
Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 15:36


Այսօր՝ ԱԺ նիստում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:
Մարուքյանի հայտարարեց, որ նախաձեռնության պատճառ է հանդիսացել այն, որ իրենց են դիմել պատերազմի մասնակից քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական պատրաստություն, բայց օրենքը թույլ չի տալիս նրանց ներգավվել պայմանագրային զինծառայության մեջ:
Գործող օրենքով պայմանագրային զինծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: