«Սուտը ստի վրա եք դնում, սուտը ստով հերքում եք». Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
![]() 264 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 18:52 «Ձեր կողմից արվող հայտարարությունների մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ և դրա մեղավորը Դուք եք»,- այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ձեր հայտարարություններով, սուտը ստի վրա դնելով, սուտը ստով հերքելով այլևս մենք չենք հասկանում՝ ո՞րն է ճիշտ և ո՞րն է սխալ, և ժողովուրդը կարիք ունի հասկանալու՝ այն ինչը որ դուք ասում եք, ճի՞շտ է, թե՞ դա սուտ է: Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել և հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ»,- ասաց Սամսոնյանը: Թեպետ հարցն ուղղված էր Փաշինյանին, բայց ընդդիմադիր պատգամավորին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը; Նա հայտնեց, որ արդեն հանգամանալից պատասխան տրվել է այդ հարցին և այլ մեկնաբանության անհրաժեշտություն չկա: «Պարո՛ն Ավինյան, Ձեզ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. սուտը տնաքանդություն է: Այսօր Ձեր իշխանությունը հիմնված է ստի վրա: Խնդրում եմ, դադա՛ր տվեք, կա՛նգ առեք, ժողովուրդն արդեն հոգնել և խճճվել է»,- ասաց Սամսոնյանը: Ավինյանը հայտարարեց, թե Սամսոնյանի մեկնաբանությունները չափից շատ սուբյեկտիվ են՝ նշելով, որ վերջինը մանիպուլյացիայով է զբաղված: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
