Նոր փոփոխություններ. միջազգային փոխադրումներ կատարող վարորդները կհամաձայնե՞ն պահանջներին. «Ժողովուրդ»
![]() 321 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 09:32 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ: Ավելին, նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ: Իսկ միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը, շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56 ժամ, յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ ժամի, մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ավելի, քան երեք անգամ: Արդյոք կհամաձայնեն վարորդները այս պահանջներին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ հայտնի է, որ վարորդները գումար աշխատելու նպատակով անգամ անքուն գիշերներ են անցկացնում ղեկին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
