Ոչ իրավաբան դատավորը. ինչ կենսագրություն ունի Արսեն Մկրտչյանը. «Ժողովուրդ»
![]() 329 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 09:52 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը: Նախ նշենք, որ, Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն, դատավոր կարող են դառնալ այն թեկնածուները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է համապատասխան կրթություն չունենալով դատավոր դարձել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իմ մասնագիտությունը իրավագիտությունն է, որակավորումը միջազգայնագետ-իրավաբան: Երկրորդ՝ 2005 թվականին «Կրթության մասին» օրենքում փոփոխություն էր կատարվել, և նախկին մասնավոր ավարտածները վերահանձնում էին քննությունները: Կրկին մասնագիտությունը՝ իրավագիտություն: Այսինքն՝ ի սկզբանե մասնագիտության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Դա համարվում է բարձրագույն իրավաբանական կրթություն»։ «Ժողովուրդ» օրաթերթը Արսեն Մկրտչյանի կենսագրությունում մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ նկատեց. պաշտոնական կենսագրության համաձայն՝ Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 1990-1996 թվականներին սովորել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: «Ժողովուրդ» օրաթերթը նաև Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ դատավորը սովորել և ծառայել է բանակում միաժամանակ: Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ես ուշացումով եմ ավարտել, ծառայել եմ, հետո կրկին շարունակել կրթությունը: Իսկ ծառայել եմ մեկուկես տարի, քանի որ այն ժամանակ այդքան էր ժամկետը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
