«Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է». Էրիկ Ալեքսանյան
![]() 291 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 13:00 Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գևորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գևորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ և շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գևորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ։ Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է և վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան։ Հ. Գ. Մտքով առողջ եղեք»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
