50.000 դրամ վարչապետի ֆոնդից՝ Փաշինյանի հետ հանդիպման համար
![]() 254 Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 20:16 Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել էր Գավառ քաղաք, շրջել Հացառատ թաղամասի թիվ 2 դպրոցում։ Yerkir.am-ը գրում է, որ նա Գավառ էր այցելել «ավանդական» ձևով՝ հազարների հասնող ոստիկանների ուղեկցությամբ։ Ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ են եղել ամենուր՝ քաղաքում, Հացառատ թաղամասի՝ դպրոցից ոչ հեռու գտնվող անտառում, բարձունքների վրա, բոլոր անկյուններում, որտեղ հնարավոր է։ Քաղաքացիները նկատել են բազմաթիվ դիպուկահարների, որոնք անգամ ծառայությունը գաղտնի իրականացնելու ջանք չեն թափել։ Տարածված լուսանկարներից երևում է նաև, որ Փաշինյանը դպրոց է մտել գլուխները դիմակով ծածկած և ավտոմատներով զինված հատուկջոկատայինների հետ, ինչն ահաբեկել է երեխաներին։ «Թե ինչ թատերական ներկայացումներ են տեղի ունենում Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ, բոլորին է հայտնի: Իսկ թե ինչպես է վարչապետը երախտահատույց լինում նշված թատրոններին «ինքնակամ» ներկայացած քաղաքացիներին, ցույց կտանք ստորև: տնօրինության տակ է գտնվում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի, հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց»,- գրում է աղբյուրը: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
