Արարատ Միրզոյանը՝ կասկածյալ. նոր սկանդալ ԱԺ նախագահի շուրջ. «Ժողովուրդ»
![]() 237 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ուշագրավ հանգամանքներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի մասին: Մասնավորապես, նրա խոսքով՝ դեռ 2007 թվականին թանգարանից կորել էին կարևոր նմուշներ, և կան փաստեր, որ այդ գործով հարցաքննվել են և անցնում են այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որոնք այն ժամանակ ասպիրանտներ են եղել: «2007 թվականին, երբ որ ես արդեն տնօրեն էի, պարզվեց, որ նախկին տնօրենի օրոք՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ, թանգարանի հազվագյուտ գրականության միավորներից տասնյոթը կորել կամ գողացել են: Այդ ժամանակ քրեական գործ չէր հարուցվել: Երբ ես դարձա տնօրեն, տեղեկացա այդ մասին, և քանի որ նախկին տնօրենը հրաժարվեց հանձնում-ընդունում անել, հարուցվեց քրեական գործ: Բոլորովին վերջերս պարզվեց, որ հարցաքննվել են նաև ասպիրանտները, որոնց նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ»,- նշեց նա: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
