«ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը». Արկադի Խաչատրյան
![]() 860 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 10:00 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱՎԿ հրապարակած օպերատիվ ամփոփմամբ նախնական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով, Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով, Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով, Ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով, Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12.2%-ով: Նույնիսկ գիտակցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆեկտը՝ հիշեցնեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջերս վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը 2021թ. համար՝ նվազեցնելով այն 2%-ից 1.4%: Ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարի այսօրվա գրառումը՝ երկնիշ տնտեսական աճի թիրախավորմամբ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16211:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
50923.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
51923.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
92222.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
64922.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
83722.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
52122.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
93122.04.2026, 00:13
