«Իրենք ուզում են ունենալ Ազգային ժողով՝ կոճակ սեղմողների». Գևորգ Գորգիսյան
![]() 240 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 12:08 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մասնակցելու են ընտրություններին ցանկացած ընտրակարգով ու պատրաստվում են հաղթել. «Մենք ենք առաջ բերել օ՛ր առաջ ընտրությունների գնալու օրակարգը ու կարևոր է դրանք չհետաձգելը: Կարևոր է դրանց լեգիտիմությունը, որ դրանով թոթափվի լարվածությունը, ու դրա համար ենք պնդում, որ խաղի կանոնները փոխել պետք չէ: Բայց եթե այդպես լինի, ԼՀԿ-ն մասնակցելու է ու հաղթելու է: Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում: Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ իր խաղի կանոններով, հարմարացնելու ամեն ինչ իրեն, դա վնասելու է ընտրական պրոցեսին, ընտրությունների լեգիտիմությանը, լարվածության թոթափմանը՝ ընտրություններից հետո, ու ստեղծելու է պատրվակներ ու հնարավորություններ՝ ընտրություններից հետո կրկին լարված պրոցեսների»: Պատգամավորի խոսքով՝ իշխանություններին ձեռնտու կլիներ գնալ վարկանիշային ընտրակարգով, եթե «ունենային քաղաքական գործիչներ, ովքեր չեն ամաչում ժողովրդի երեսին նայել... Իրենք ուզում են վարչապետը քարոզարշավ անի, ունենան վարչապետին կցորդ պատգամավորներ, որոնք վաղը հլու-հնազանդ անելու են էն ամենը, ինչ հրամայելու է վարչապետը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
