«Այս տեղեկությունը հանրային շրջանակներում մտահոգություն է առաջացրել». Անի Սամսոնյան
![]() 285 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 14:04 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։ Նշվում է նաև, որ վերջինը նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունն ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։ Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ համար։ Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
